Միացյալ Նահանգներ

Բայդենը կարծում է, որ Թրամփի պարտության դեպքում իշխանության խաղաղ փոխանցում չի լինի

2 րոպեի ընթերցում

REUTERS/Kevin Mohatt
REUTERS/Kevin Mohatt

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահ չէ, որ իշխանության խաղաղ փոխանցում կլինի, եթե նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պարտվի նոյեմբերին կայանալիք ընտրություններում։ Բայդենը հիմնվում է այն բանի վրա, որ հանրապետական թեկնածու Թրամփը հայտարարել էր, որ ինքը կարող է պարտվել միայն այն դեպքում, եթե «ընտրությունները գողանան» իրենից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բայդենն ասել է CBS News-ին տված հարցազրույցում։

«Եթե Թրամփը հաղթի, ես ոչնչում վստահ չեմ։ Եթե Թրամփը պարտվի, ես ոչնչում վստահ չեմ։ Մենք նրան լուրջ չենք ընդունում, բայց նա ամենայն լրջությամբ է ասում, երբ ասում է, որ եթե իրենք պարտվեն, արյունահեղություն կլինի, դա կլինի գողացված ընտրություն», - ասել է Բայդենը։

Թրամփը մարտին հայտարարել էր, որ եթե պարտվի 2024 թ. նոյեմբերի ընտրություններում, ապա կլինի «արյունահեղություն» ԱՄՆ ավտոարդյունաբերության և երկրի համար։ 

Բայդենի ընտրարշավի թիմն արագ կենտրոնացավ այս հայտարարության վրա՝ նշելով, որ Դոնալդ Թրամփը քաղաքական բռնություններ է հրահրում։ Հուլիսին Բայդենը հայտարարեց ընտրապայքարից դուրս գալու մասին։ Դեմոկրատական կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում