Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված մրցույթի արդյունքում կֆինանսավորվի 31 գիտական նախագիծ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի է «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը

Այն հաստատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թ. օգոստոսի 02-ի N 1394-Ա/2 հրամանով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 31 եռամյա նախագիծ՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներում:

Թեմաների ֆինանսավորման մեկնարկն ակնկալվում է 2024 թ. օգոստոսից:

Գիտության ոլորտի ղեկավար պաշտոններում կանանց կարողությունների զարգացմանն ուղղված մրցույթն իրականացվում է արդեն երկրորդ անգամ:

ՀՀ գիտության կոմիտեն գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ առաջին անգամ կազմակերպել է 2020 թվականին. ֆինանսավորման էր երաշխավորվել 15 նախագիծ: 2024 թ.-ին ֆինանսավորման երաշխավորված նախագծերի թիվը կրկնապատկվել է:

Որպես խմբի ղեկավար մրցույթին կարող էին դիմել կանայք, որոնք ունեն գիտական աստիճան, գիտական կազմակերպությունում կամ բուհում չեն զբաղեցնում ղեկավար պաշտոն (գիտական խմբի, լաբորատորիայի (բաժնի) կամ ամբիոնի վարիչ և այլ ավելի բարձր պաշտոններ), ինչպես նաև ունեն մրցույթի պայմաններով սահմանված բավարար թվով հրապարակումներ: 

Մրցույթին, ըստ պայմանների, ներկայացվել են ՀՀ պետական գիտական կազմակերպություններում կամ բուհերում իրականացվող 36 ամիս տևողությամբ հավակնոտ, մրցունակ, հեռանկարային, խոստումնալից և իրագործելի նախագծեր՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների մասնագիտություններով։

Հայերեն

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ