Մերձավոր Արևելք

Իրաքի և Սաուդյան Արաբիայի սահմանն անցնող ամերիկյան զորքերի շարասյուներ են նկատվել. Al Mayadeen

1 րոպեի ընթերցում

Իրաքի և Սաուդյան Արաբիայի սահմանն անցնող ամերիկյան զորքերի շարասյուներ են նկատվել. Al Mayadeen

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ զինված ուժերի ռազմական տեխնիկայի շարասյուների տեղաշարժ է արձանագրվել Իրաքի և Սաուդյան Արաբիայի սահմանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է լիբանանյան Al Mayadeen պարբերականը։

Նշվում է, որ Իրաքը և Սաուդյան Արաբիան կապող «Արար» հսկիչ անցակետում մի քանի ամերիկյան ռազմական ավտոշարասյուներ են նկատվել. զորքերի տեղափոխումը կարող է կապված լինել Իսրայելից վրեժ լուծելու՝ Իրանի սպառնալիքի հետ։

Մերձավոր Արևելքում իրադրությունը կտրուկ սրվել է հուլիսի 31-ին Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո, որին նախորդել էր Բեյրութում իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահ» շարժման բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությունը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում