Մերձավոր Արևելք

Իսրայելի ռազմական ինքնաթիռները թռիչքներ են կատարել Բեյրութի երկնքում

1 րոպեի ընթերցում

Իսրայելի ռազմական ինքնաթիռները թռիչքներ են կատարել Բեյրութի երկնքում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելական ռազմական ինքնաթիռները, հաղթահարելով Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի երկնքի ձայնային խոչընդոտները, ցածր թռիչքներ են կատարել քաղաքի վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ մանրամասնելով, որ ինքնաթիռների բարձր ձայնը բնակիչներին ստիպել է փախչել և թաքստոցներ որոնել։

Ըստ աղբյուրի՝ միջադեպը տեղի է ունեցել «Հեզբոլլահ» խմբավորման ղեկավարի ելույթին ընդառաջ:

Ականատեսները հայտնել են, որ ինքնաթիռները հնարավոր է եղել տեսնել անզեն աչքով: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում