Տնտեսություն

Եվրոպական և բրիտանական բորսայական ինդեքսները կտրուկ նվազում են Ասիայում շեշտակի անկման ֆոնին

1 րոպեի ընթերցում

Եվրոպական և բրիտանական բորսայական ինդեքսները կտրուկ նվազում են Ասիայում շեշտակի անկման ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի ֆոնդային բորսայի ինդեքսը բացվել է 2,14 % անկմամբ գլոբալ կտրուկ անկման ֆոնին, որն օգոստոսի 5-ին սկսվել է Տոկիոյի ֆոնդային բորսայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես վկայում են բորսայի կայքում ներկայացված տվյալները, FTSE 100-ը, որը հաշվարկելիս հիմք են վերցնում առավելագույն կապիտալիզացիա ունեցող 100 ընկերությունների բաժնետոմսերը, իջել է մինչև 7999 կետի մակարդակ։ 

Գնանշումները կտրուկ անկում են ցույց տալիս նաև Եվրոպայի հիմնական բորսաներում։ Դրանք նվազել են՝ հասնելով վեց ամիս առաջվա մակարդակ։ Այսպես, եվրոպական Stoxx Europe 600 ինդեքսը նվազում է 2,30 %-ով, ֆրանսիական Cac 40 բորսայի ինդեքսը՝ 1,60 %-ով, իսկ գերմանական Dax-ը՝ 2,1 %-ով։

Ավելի վաղ, ԱՄՆ-ում հնարավոր ռեցեսիայի և դոլարի նկատմամբ իենի ամրապնդման՝ ներդրողների  անհանգստության ֆոնին 12,4 %-ով կտրուկ իջել էր Տոկիոյի ֆոնդային բորսայի առանցքային Nikkei ինդեքսը, որն արտացոլում է Ճապոնիայի 225 առաջատար ընկերությունների բաժնետոմսերի արժեքների տատանումները: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում