Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2024» զորավարժություններին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի Նովոսիբիրսկում օգոստոսի 14-ից 16-ն անցկացվելիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2024» զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ռոսգվարդիայի ղեկավարությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ռոսգվարդիայի մամուլի ծառայությանը։

«2024 թվականի օգոստոսի 14-ին ՌԴ Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության ղեկավարությամբ Նովոսիբիրսկի մարզում՝ գերատեսչության ուսումնական կենտրոնի բազայում, տեղի կունենա ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի կառավարման մարմինների և հատուկ նշանակության ուժերի կազմավորումների «Կոբալտ-2024» հատուկ վարժանքի հանդիսավոր բացումը։  Զորավարժությունները կավարտվեն օգոստոսի 16-ին», - նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ միջոցառմանը կմասնակցեն ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ:  

Հաղորդվում է, որ երեք օրվա ընթացքում վարժանքի մասնակիցները կփոխանակվեն փորձով և կբարելավեն հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների միջև փոխգործակցության հմտությունները: ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված ստորաբաժանումները ձեռք կբերեն անօրինական զինված կազմավորումների որոնման, հայտնաբերման և ոչնչացման համատեղ գործողությունների գործնական հմտություններ: Օդուժի և ԱԹՍ-ների կիրառմամբ՝ հատուկ ջոկատայինները կխաղարկեն շենքի և տրանսպորտի վրա գրոհելու, պատանդների ազատ արձակման և գրոհայինների չեզոքացման սցենարներ:

ՀԱՊԿ առաջիկա զորավարժությունների մասնակից երկրների թվում Հայաստանը չի նշվում։ 

Հայաստանը վերջին շրջանում բոյկոտում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում անցկացվող միջոցառումները, այդ թվում՝ զորավարժությունները։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նա նշել էր, որ ՀԱՊԿ-ն չի կատարել Հայաստանի նկատմամբ պարտավորությունները, ինչն առանց հետևանքների չէր կարող մնալ։ 

Հայերեն English Español Français Русский Türkçe 中文

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում