Բանգլադեշում մեկ օրում 90 մարդ է զոհվել վարչապետի դեմ ցույցերի ընթացքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բանգլադեշում առնվազն 90 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ՝ վիրավորվել ոստիկանության և տասնյակ հազարավոր ցուցարարների միջև բախումների ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Ցույցերը Բանգլադեշում ընթանում են հուլիսից, երբ ցուցարարները պահանջում էին վերացնել պետական աշխատատեղերի քվոտաների համակարգը։

Աշխարհ

Բանգլադեշի դատարանը չեղարկել է աշխատատեղերի քվոտաները ավելի քան 100 զոհի պատճառ դարձած ցույցերից հետո

Այնուհետև ցույցերն ընդլայնվեցին և վերածվեցին ավելի մասշտաբային հակակառավարական շարժման։ Ուսանողները հայտարարել են քաղաքացիական անհնազանդության ակցիաներ՝ պահանջելով երկրի վարչապետ Շեյխ Հասինայի հրաժարականը։ 

Զոհերի շարքում կա առնվազն 13 ոստիկան, իսկ հուլիսից մինչև այժմ ցույցերի ժամանակ զոհվածների թիվը հասել է առնվազն 280-ի։

Երկրում հայտարարվել է պարետային ժամ՝ ժամը 18։00-ից, որոշ հատվածներում արգելափակվել է ինտերնետը։ 

Օգոստոսի 5-ին ցույցերը վերսկսվել են։ Երթով դեպի մայրաքաղաք Դաքա շարժվող ցուցարարների նկատմամբ կիրառվել են լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ։ Ըստ BBC-ի՝ քաղաքում տեղակայված են ինչպես ոստիկաններ, այնպես էլ զինվորականներ։ 

ՄԱԿ-ը կոչ է արել վերջ դնել բռնություններին, իսկ Բանգլադեշի քաղաքական գործիչներին և անվտանգության ուժերին հորդորել է զսպվածություն ցուցաբերել։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան