Իրան

Իրանի և «Հըզբոլլահ»-ի պատասխանն Իսրայելին կլինի կոշտ ու արագ․ WSJ

1 րոպեի ընթերցում

Իրանի և «Հըզբոլլահ»-ի պատասխանն Իսրայելին կլինի կոշտ ու արագ․ WSJ

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի և լիբանանյան շիա «Հըզբոլլահ» զինված խմբավորման պատասխանը Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիայի և Բեյրութում «Հեզբոլլահ»-ի հրամանատար Ֆուադ Շուքրի սպանություններին կլինի արագ և կոշտ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին The Wall Street Journal-ին ասել է իրանցի դիվանագետը, ով ցանկացել է մնալ անանուն։ 

«Իսրայելն անցել է բոլոր կարմիր գծերը», - հայտարարել է լրատվամիջոցի զրուցակիցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում