Ռուսաստան

ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի լույս 3-ի գիշերը ՀՕՊ ուժերի կողմից խոցվել է 75 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հաղորդագրության մեջ ասվում է, որ  36 անօդաչու թռչող սարք է խոցվել Ռոստովի մարզում, 17-ը՝ Օրյոլի, 9-ը՝ Բելգորոդի, 8-ը՝ Կուրսկի, 2-ը՝ Ռյազանի և մեկական՝ Վորոնեժի շրջանում, Կրասնոդարի երկրամասում և Ազովի ծովում: 

Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը նշել է, որ մարզի վրա հարձակվել է 55 անօդաչու թռչող սարք: Նրա խոսքով՝  Կամենսկի և Մորոզովսկի շրջաններում վնասվել են պահեստային օբյեկտներ, տուժածներ չկան։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը իր հերթին հաստատել է Մորոզովսկի օդանավակայանին հասցված հարվածների մասին լուրերը։ «Արձանագրվել է զինամթերքի պահեստներ, որտեղ պահվում էին, մասնավորապես, կառավարվող ավիացիոն ռումբեր։ Հակառակորդի ՀՕՊ միջոցների և ավիացիոն տեխնիկայի խոցման մասին տեղեկատվությունը ճշտվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի ամփոփագրում ասվում է նաև, որ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նավթաբազայի վրա, այդ թվում՝ Ռոստովի մարզում, Ինչպես նաև Բելգորոդում և Կուրսկում։

Օրյոլի մարզի ղեկավար Անդրեյ Կլիչկովը հայտնել է, որ երկու դրոններ հարվածել են Բոլխովսկու միկրոշրջանում գտնվող բնակելի շենքին, որի հետևանքով մեկ մարդ տուժել է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում