Թուրքիա

Թուրքիայում երեք օրում գրեթե 100 մարդ է ձերբակալվել ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում երեք օրում գրեթե 100 մարդ է ձերբակալվել ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի անվտանգության ծառայությունը գրեթե 100 մարդու է ձերբակալել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու կասկածանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է հանրապետության ներքին գործերի նախարար Ալի Եռլիկայան։

««Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողությունների շրջանակում, որոնք 3 օր անցկացվել են 26 նահանգներում, ձերբակալվել է 99 մարդ», - նախարարը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։ 

Ձերբակալություններ են իրականացվել Ստամբուլում, Անկարայում, Ադանայում, Իզմիրում, Հաթայում և այլ նահանգներում:

Թուրքիայի հատուկ ծառայությունները կանոնավոր կերպով գործողություններ են անցկացնում ԻՊ-ի դեմ։ Ըստ երկրի ՆԳՆ-ի տվյալների՝ տարվա ընթացքում հանրապետությունում ավելի քան 3000 մարդ է ձերբակալվել խմբավորման հետ կապեր ունենալու կասկածանքով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում