Եվրոպա

Տարվա առաջին կեսին ռեկորդային թվով օտարերկրացի զբոսաշրջիկներ են այցելել Իսպանիա

1 րոպեի ընթերցում

Տարվա առաջին կեսին ռեկորդային թվով օտարերկրացի զբոսաշրջիկներ են այցելել Իսպանիա

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2024 թվականի հունվարից մինչև հունիս արտերկրից Իսպանիա են ժամանել ռեկորդային թվով զբոսաշրջիկներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է թագավորության Վիճակագրության ազգային ինստիտուտը։

Ըստ ինստիտուտի տեղեկատվության՝ վեց ամսում երկիրն ընդունել է 42,5 միլիոն օտարերկրացիների, ինչը 13,3 %-ով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Իսպանիան առավել մեծ ժողովրդականություն է վայելել Բրիտանիայից, Ֆրանսիայից և Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկների շրջանում։ Արտասաhմանից ժամանած հյուրերի ընդհանուր ծախսերը հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում կազմել են ռեկորդային՝ 55,57 միլիարդ եվրո՝ 20,6 %-ով ավելի, քան 2023 թվականի առաջին կիսամյակում:

Միայն 2024 թվականի հունիսին Իսպանիա է ժամանել 9,3 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ՝ 12,1 %-ով ավելի, քան անցյալ տարվա նույն ամսին։ 

Ավելի վաղ Իսպանիայի որոշ քաղաքներում զանգվածային զբոսաշրջության դեմ խոշոր ցույցեր տեղի են ունեցել։ Ցուցարարները կոչ են արել զբոսաշրջության ոլորտում սահմանափակումներ մտցնել, ինչպես նաև հայտարարել են, որ ճանապարհորդների զանգվածային ժամանումը հանգեցնում է բնակարանների գների բարձրացման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում