Վրաստանում սկսել է գործել արտասահմանից ֆինանսավորվող կազմակերպությունների գրանցամատյանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում սկսել է գործել արտասահմանից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպությունների  և զանգվածային լրատվամիջոցների հատուկ գրանցամատյանը, որն ստեղծվել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հիման վրա։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն, գերատեսչությունն ստեղծել է տեխնիկական բազա կազմակերպությունների գրանցման համար, և նրանք արդեն օգոստոսի 1-ից կարող են դիմումներ ներկայացնել։ Մինչև 2025 թվականի հունվարի 1-ը ոչ կառավարական կազմակերպությունները և ԶԼՄ-ները, որոնց ֆինանսավորման 20 %-ից ավելին ստացվում է արտերկրից, պետք է ներկայացնեն հայտարարագրեր 2023 թվականի եկամուտների մասին։ Հունվարի 1-ից հետո նրանք պարտավոր կլինեն հրապարակել տվյալներ 2024 թվականի ֆինանսավորման աղբյուրի և նպատակների վերաբերյալ։

Մայիսին Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից կտրուկ արձագանքի է արժանացել։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է Միացյալ Նահանգների վարչակազմի որոշման մասին՝ դադարեցնելու ավելի քան 95 մլն դոլարի չափով օգնությունը Վրաստանին՝ հանրապետության կառավարության «հակաժողովրդավարական գործողությունների» պատճառով։

Կազմակերպությունները, որոնց վրա տարածվում է օրենքի գործողությունը, յուրաքանչյուր տարվա հունվարին պարտավոր կլինեն Արդարադատության նախարարություն ներկայացնել հայտարարագիր եկամուտների և ծախսերի մասին։ Այս պարտավորությունը չկատարելու դեպքում նրանք կտուգանվեն 25 000 լարիով (ավելի քան 9100 դոլար)։ Եթե հայտարարագիր չներկայացվի տուգանքից հետո, ապա ուշացման յուրաքանչյուր ամսվա համար կգանձվի 20 000 լարի (ավելի քան 7300 դոլար):

Ոչ կառավարական կազմակերպությունները դեռ մինչև օրենքի ընդունումը հայտարարել են, որ մտադիր չեն գրանցվել որպես կազմակերպություններ, որոնք քարոզում են օտարերկրյա ուժի շահերը։ Հենց նման ձևակերպում է գրված օրենքում:

Հայերեն Русский

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը

Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսով