Վրաստանի վարչապետը շանտաժ է անվանել ԱՄՆ հայտարարությունները հնարավոր նոր պատժամիջոցների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շանտաժ է անվանել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենի հայտարարությունները հանրապետության դեմ հնարավոր նոր պատժամիջոցների սահմանման մասին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է լրագրողներին՝  գնահատելով Օ’Բրայենի հայտարարությունները նոր սահմանափակումների հնարավոր սահմանման մասին։

Վրաստան

ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Վրաստանի դեմ՝ հաշվի առնելով նրա ուղեգծի փոփոխությունը

«Ինչ վերաբերում է շանտաժի լեզվով խոսելուն, ապա դա հակաարդյունավետ է…. Իհարկե, մեզ հետ շանտաժի լեզվով խոսելը ճիշտ չէ», - Կոբախիձեի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Կոբախիձեն նաև անդրադարձել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններին, որոնք լարվել են Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո։

«Ինչ վերաբերում է վրաց-ամերիկյան հարաբերություններին, ապա մենք գտնվում ենք սպասման ռեժիմում: Մենք լիովին պատրաստ ենք այն բանին, որ տեղի ունենա հարաբերությունների վերագործարկում: Դուք գիտեք, որ վերջին երեք-չորս տարիների ընթացքում շատ բան է փչացել այդ հարաբերություններում, և, համապատասխանաբար, հարաբերությունները վերագործարկման կարիք ունեն: Մենք լիովին պատրաստ ենք դրան, գլխավորն այն է, որ տեսնենք հանդիպական քայլեր: Հենց որ արվեն համապատասխան  քայլեր, այդ հարաբերություններում փոփոխություններ տեղի կունենան», - Կոբախիձեի խոսքերն է մեջբերում Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը:

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները