Իսպանիայի վարչապետը հրաժարվել է որպես վկա ցուցմունք տալ կնոջ հանդեպ կոռուպցիայի հետաքննության գործով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հրաժարվել է ցուցմունք տալ որպես վկա՝ իր կնոջ հանդեպ ենթադրյալ կոռուպցիայի և բիզնեսում կապերի հնարավոր օգտագործման հետաքննության գործով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Կնոջ՝ Բեգոնյա Գոմեսի նկատմամբ հետաքննության պատճառով Իսպանիայի վարչապետն ապրիլին մտածում էր հրաժարականի մասին։

Ըստ փաստաբանների՝ Սանչեսի ցուցմունքը տևել է երկու րոպե։ Ըստ Իսպանիայի օրենքի՝ մտերիմ ազգականները, այդ թվում՝ ամուսինները, կարող են հրաժարվել դատավորի հարցերին պատասխանելուց։ 

Դատավորն Իսպանիայի վարչապետին երկու հարց է տվել՝ արդյոք նա կապված է այն անձանց հետ, որոնց նկատմամբ հետաքննություն է անցկացվում, և արդյոք նա ցանկանում է ցուցմունք տալ։ Սանչեսը պատասխանել է, որ Բեգոնյա Գոմեսն իր կինն է, և որ ինքը չի ցանկանում վկայություն տալ։

Հետաքննությունը փորձում է պարզել՝ արդյոք Գոմեսն օգտագործել է իր դիրքը՝ որպես վարչապետի կին, որպեսզի հովանավորներ բերի իր կողմից ղեկավարվող մագիստրատուրայի ծրագրի համար։ Սանչեսը հերքել է կնոջ հանդեպ մեղադրանքները՝ նշելով, որ դրանք անհիմն են և հորինվել են աջ քաղաքական ուժերի կողմից։

Հայերեն Français

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ