Ռուսաստան

Արևմուտքը մոտ 20 000 պատժամիջոց է սահմանել Ռուսաստանի դեմ. ՌԴ ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Արևմուտքը մոտ 20 000 պատժամիջոց է սահմանել Ռուսաստանի դեմ. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևմուտքի երկրները մոտ 20 000 պատժամիջոց են սահմանել Ռուսաստանի տնտեսության դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը` ելույթ ունենալով Դաշնության խորհրդի կլոր սեղանի ժամանակ։

«Ռուսաստանի նկատմամբ արդեն շուրջ 20 000 տարբեր սահմանափակող պատժամիջոցներ են մտցվել։ Ըստ էության, դրանք չեն կարող կոչվել պատժամիջոցներ, որովհետև պատժամիջոցներն օրինական միջոց են, որը սահմանում է (ՄԱԿ-ի) Անվտանգության խորհուրդը, իսկ սրանք միակողմանի սահմանափակող միջոցներ են», - դիվանագետի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Պանկինի խոսքով՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից պատժամիջոցների սահմանման չդադարող գործընթացը նպատակաուղղված է այն բանին, որ Ռուսաստանը «թուլանա և անկում ապրի», սակայն այդ հաշվարկը «չի արդարացնում իրեն»:

Արևմուտքի երկրները Ռուսաստանի հետ պատժամիջոցների տարբեր փաթեթներ են սահմանել 2022 թ. փետրվարին Ուկրաինայում Մոսկվայի ծավալած ռազմական գործողություններից հետո։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում