Վոլգոգրադում ուղևորատար գնացքի 8 վագոնները դուրս են եկել ռելսերից
1 րոպեի ընթերցում
![Վոլգոգրադում ուղևորատար գնացքի 8 վագոնները դուրս են եկել ռելսերից](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/07/29/bypq5mlhQHc8mIkQzEhod3o3XTBH8PnwGJJrVz0Y.webp)
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում Կազան-Ադլեր գնացքի վագոններից ութը դուրս են եկել ռելսերից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Նշվում է, որ վթարի պատճառ է դարձել այն, որ մեքենավարը կտրուկ արգելակել է իր դիմաց դուրս եկած բեռնատարի պատճառով։ Նշվում է, որ չնայած լուսացույցի արգելող լույսին, «Կամազ» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ռելսերի վրա։
Ըստ Վոլգոգրադի նահանգապետ Անդրեյ Բոչարովի՝ Կազան-Ադլեր գնացքում եղել է 812 ուղևոր։
Տուժածների վերաբերյալ տվյալները ճշտվում են։ Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները։ Գնացքների երթևեկությունը տվյալ հատվածում դադարեցվել է։