Հայաստանում կհյուրընկալվեն ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առաջին անգամ Հայաստանում կկազմակերպվի ներդրումային մասշտաբային իրադարձություն՝ Հայաստան կժամանեն ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ WCIT2024/DigiTec-ի շրջանակում BANA Angels-ը ստեղծել է հատուկ հնարավորություն, որի շնորհիվ արտերկրի ներդրողները կարող են դիմել, հավատարմագրվել և WCIT2024/DigiTec-ի օրերին լինել Հայաստանում։ Investor Tour (Ներդրողների տուր) միջոցառման շրջանակում նրանք ոչ միայն կայցելեն կոնֆերանսի տարածք, այլև կբացահայտեն Հայաստանի ստարտափների էկոհամակարգը։ 

«Մեր նպատակն է միջազգային ներդրողներին տրամադրել հայկական առաջատար ստարտափների լանդշաֆտի համապարփակ պատկերացում և բովանդակալից կապեր զարգացնել տեղական ձեռնարկատիրական համայնքի հետ: Այս իրադարձության շնորհիվ, վստահ ենք, ներդրումների մեծ հոսք կբերենք Հայաստան և հայաստանյան ստարտափներ։ Մասնակցելով իրադարձությանը՝ ներդրողները հնարավորություն կունենան այցելել Հայաստանի ամենահաջողակ տեխնոլոգիական ընկերություններից մի քանիսը, համագործակցել ձեռներեցների հետ և ուսումնասիրել տարածաշրջանի աճը խթանող նորարարական նախագծերը: Մենք հավատում ենք, որ ներդրողների այցը ոչ միայն կընդգծի Հայաստանում ներդրումային հնարավորությունները, այլև կայուն կապեր կստեղծի միջազգային ներդրողների և տեղական ստարտափների միջև»,-նշել է BANA Angels-ի տնօրեն Սոնա Վեզիրյանը։ 

Բացի մասնագիտական ​​ներգրավվածություններից, ներդրողների այցի ծրագրում ներառված են նաև մշակութային միջոցառումներ, որոնք նախատեսված են Հայաստանի հարուստ ժառանգության և ժամանակակից մշակույթի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար: Պատմական տեսարժան վայրերով էքսկուրսիաներ, տեղական խոհանոցի բացառիկ նմուշների համտես, ավանդական տոնակատարություններին մասնակցություն․ կազմակերպիչները վստահ են՝ ներդրողներն անպայման սիրելու են Հայաստանը։ 

Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) հեղինակավոր համաշխարհային միջոցառում է, որը կազմակերպվել է ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից: WCIT-ը համախմբում է տեխնոլոգիայի առաջնորդներին, ոլորտի մասնագետներին, կառավարության ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից՝ ուսումնասիրելու և ձևավորելու տեխնոլոգիայի ապագան և դրա ազդեցությունը հասարակության վրա:

Ներդրողների տուրի մանրամասներն` այստեղ:

Հայերեն العربية English Español فارسی Français Русский Türkçe 简体中文

Եվրամիությունում չեն կարողացել համաձայնեցնել ռուսական գազի դեմ պատժամիջոցները

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին

Արսեն Թորոսյանը կոչ արեց պարզեցնել եկամուտների հայտարարագրման գործընթացը

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը

ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան պատրաստ են պատասխան քայլերի, եթե Թրամփը բարձրացնի մաքսատուրքերը

Սիրիայում հայտարարել են Տարտուս նավահանգստի շուրջ Ռուսաստանի հետ համաձայնագրի դադարեցման մասին

Ալեքսանդր Սիրունյանը որոշել է հետ վերցնել իր թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնից

«Ջերմուկ Գրուպ»-ն անհիմն է համարում ընկերության վերաբերյալ ռուսական լրատվամիջոցների հրապարակումները

Կոլումբիայի հյուսիսում բախումների պատճառով ավելի քան 30 000 մարդ է հեռացել տներից

Լուսինե Նավասարդյանի «Լռություն» մուլտիմեդիա նախագծով Հայաստանի ազգային պատկերասրահում նոր ծրագիր մեկնարկեց