ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իրականացվող պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 29-ին ժամը 11:00-17:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Դալարիկ, Արգինա և Շենիկ գյուղերի ջրամատակարարումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: