Հայաստան

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

5 րոպեի ընթերցում

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի փրկարար ծառայության 2024 թվականի պլան-ժամանակացույցի համաձայն` Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունների և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից կազմակերպվել և անց են կացվել վերջիններիս պատրաստվածության աստիճանի բարձրացմանը և հանրային իրազեկմանն ուղղված մի շարք միջոցառումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

«ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանում Տավուշի ՄՓՎ աշխատանքային խումբը մասնակցել է «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը համաճարակների առաջացման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժությանը, որի նպատակն էր  կատարելագործել համայնքի ղեկավար կազմի տեսական ունակությունները արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման ուղղությամբ», - նշել է փրկարար ծառայությունը՝ հավելելով, որ ուսումնավարժությանը մասնակցել են նաև Իջևան համայնքի կազմավորումների հրամանատարները և  համայնքապետարանի աշխատակազմը:

Ծառայության փոխանցմամբ՝ մասնակիցների գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելուն, վերջիններիս տարաբնույթ աղետներին պատրաստվածությունը բարձրացնելուն միտված՝ մարզում ամսվա ընթացքում անց են կացվել նաև մի շարք հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, մասնավորապես՝ Իջևան քաղաքի «Արգման» ԱԳԼՃԿ-ում և «Դիլիջան ռեզորթ» հյուրանոցային համալիրում համապատասխանաբար «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը հրդեհապայթունավտանգ օբյեկտներում» և Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը հանգստյան օբյեկտներում» թեմաներով ուսումնավարժություններին, ինչպես նաև Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատանքային խումբը  մասնակցել է  Իջևան քաղաքի «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Աղստև» մասնաճյուղի Իջևանի ցանցի կողմից անցկացված  «Էներգետիկ ցանցում վթարի դեպքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական  ուսումնավարժությանը:

«Փրկարարական գործի վերաբերյալ գիտելքիներ ձեռք բերելու, փրկարարի մասնագիտական առանձնահատկություններին ծանոթանալու նպատակով Բերդավան բնակավայրի մանկապարտեզի դաստիրակները և սաները ճանաչողական այցով Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատում էին։ 

Այցը մասնակիցներին հնարավորություն տվեց ուսումնասիրել և ծանոթանալ հրշեջ-փրկարարական մասնագիտական գործիքներին, հրշեջ-տեխնիկային, անհատական պաշտպանության միջոցներին, ինչպես նաև ծառայության առօրյային», - հաղորդում է փրկարար ծառայությունը:

Բացի այդ, Տավուշի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների կողմից հուլիս ամսվա ընթացքում մարզի մի շարք բնակավայրերում անց են կացվել «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանքներ:

ՆԳՆ-ը հավելում է, որ Նմանատիպ միջոցառումներ անցկացվել են նաև Արմավիրի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների կողմից։ Արմավիրի մարզի Արաքս համայնքում անցկացվել է «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն:

«Ուսումնական անցկացման նպատակները` կատարելագործել համայնքի ղեկավար կազմի ունակությունները բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման, որոշումների ընդունման գործում, կատարելագործել ուժերի պատրաստականությունն աղետի գոտում փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում: 

Ուսումնավարժությանը մասնակցում էին համայնքապետարանի աշխատակազմը, համայնքի արտակարգ իրավիճակների հանձնաժողովը, համայնքի տարհանման հանձնաժողովը», - տեղեկացրել է փրկարար ծառայությունը և ընդգծել, որ ուսումնավարժության անցկացման ընթացքում առաջացել են հարցեր և խնդրադրումներ, ներկայացվել համապատասխան լուծումներ, ինչը հնարավորություն է տվել մասնակիցներին կիրառել արտակարգ իրավիճակի պայմաններում գործելու հմտություններն ու ունակությունները, միաժամանակ փորձառություն ձեռք բերել արագ կողմնորոշման և հրատապ որոշումներ կայացնելու ուղղությամբ։ 

«Նմանատիպ միջոցառումները կրելու են պարբերական բնույթ», - եզրափակել են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

 

 

 

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

Հայաստան

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ  կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Հայաստան

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում