Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

2 րոպեի ընթերցում

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «BB-» վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է միջազգային վարկանիշային գործակալության հրապարակած զեկույցում։ 

Գործակալությունը նշում է, որ Հայաստանի «BB-» վարկանիշն արտացոլում է մեկ շնչին ընկնող եկամուտների և կառավարման ցուցանիշները, որոնք համադրելի են գործընկերներին, աճի ուժեղ հեռանկարներին և մակրոտնտեսական քաղաքականության կայուն շրջանակին: Միաժամանակ վարկանիշի բարձրացմանը խանգարում են բյուջեի զգալի դեֆիցիտը, ֆինանսական հատվածի բարձր դոլարայնացումը, ինչպես նաև աշխարհաքաղաքական ռիսկերը։

Գործակալությունն, անդրադառնալով Հայաստանի տնտեսական բարձր աճին, ընդգծել է, որ այն շարունակվում է՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից և այժմ՝ Լեռնային Ղարաբաղից ուժեղ ներքին միգրացիայի շնորհիվ։

«Իրական ՀՆԱ-ն 2023 թվականին աճել է 8,7%-ով և 2024 թվականի առաջին եռամսյակում կազմել է 9,2%՝ տարեկան: Ակնկալվում է, որ զբոսաշրջության ու տեղեկատվական և կապի տեխնոլոգիաների ոլորտները կլինեն աճի կարևոր շարժիչ ուժեր, Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մեկնարկը 2025 թվականից դրական կլինի արտահանման և աճի համար», - նշված է գործակալության զեկույցում, որտեղ կանխատեսվում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 6%, 2025 թվականին՝ 5,5%, իսկ 2026 թվականին՝ 5,1%։

 

 

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստան

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

Հայաստան

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում