Հրատարակվել է Մհեր Սահակյանի հեղինակած «Չինական և եվրասիական միջազգային հարաբերությունների Ռոութլեջի ձեռնարկ» աշխատությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրիտանական աշխարհահռչակ Taylor & Francis-ը հրատարակել է «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի տնօրեն, դոցենտ, ք.գ.թ. Մհեր Սահակյանի հեղինակած և խմբագրած «Չինաստանի և եվրասիական երկրների միջազգային հարաբերությունների Ռոութլեջի ձեռնարկ» աշխատությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ձեռնարկի պատրաստման աշխատանքներին մասնակցել են գիտնականներ աշխարհի 20 երկրներից:

Աշխատությունը խորությամբ ուսումնասիրում է Չինաստանի հարաբերությունները Եվրասիական մայրցամաքի տարածաշրջանների և երկրների հետ Բազմաբևեռ աշխարհակարգ 2.0-ում, Չինաստանի հետաքրքրությունները հետխորհրդային Եվրասիայում, Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Արկտիկայում: Այն նաև ուսումնասիրում է Չինաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրասիական տնտեսական միության, ՆԱՏՕ-ի և այլ խաղացողների հետ:

Մասնագետները դիտարկել են «Մեկ գոտի,  մեկ ճանապարհ» նախաձեռնության ազդեցությունը միջազգային տնտեսական և տրանսպորտային միջանցքների վրա, հետազոտել են «Թվային մետաքսի ճանապարհի» և էլեկտրոնային կառավարման դերը:

Ձեռնարկը պարունակում է նաև պաշտոնական փաստաթղթեր, որոնք մանրամասնում են Չինաստանի և Եվրասիական մի շարք պետությունների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումը, ինչը գիրքը դարձնում է դիվանագիտական ​​հետազոտությունների հեղինակավոր աղբյուր:

Այն արդեն ինդեքսավորվել է Scopus միջազգային գիտական շտեմարանի կողմից:

Հայերեն English 中文