Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և եվրոպական հարցերով օգնականի առաջին տեղակալ Յուրի Քիմը հայտարարել է, որ Հայաստանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում, որ դրանով վատանում են Երևանի հարաբերությունները Մոսկվայի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Յուրի Քիմը հայտարարել է՝ որպես խոսնակ ելույթ ունենալով «ԱՄՆ-ի դերը Հարավային Կովկասում տարածաշրջանային նոր կարգի հաստատման գործում» քննարկմանը։ 

Հաղորդվում է, որ բացի Քիմից՝ քննարկմանը մասնակցել են նաև Հայաստանում և Ուկրաինայում նախկին դեսպան ու Քարնեգի ծրագրի Ռուսաստանի և Եվրասիայի գծով ավագ փորձագետ Մարի Յովանովիչը, ինչպես նաև Քարնեգի համալսարանի Եվրոպական ծրագրի տնօրեն, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) ԱՄՆ նախկին դեսպանը Դեն Բաերը։ 

«Հայաստանն  այլընտրանքներ է փնտրում։ Դա չի նշանակում, որ նրա հարաբերությունները Ռուսաստանի հետ վատանում են։ Մենք շատ ենք ցանկանում հնարավորինս մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանի ջանքերին, որոնք ուղղված են իր հարաբերությունների դիվերսիֆիկացմանը, նրա անվտանգության ամրապնդմանը, տնտեսական բարգավաճմանը և իր հակառակորդի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը», - նշել է Քիմը։

Վերջինս, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ, ընդգծել է, որ Վաշինգտոնը փորձում է կապեր հաստատել Երևանի և Բաքվի միջև, որպեսզի օգնի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: 

Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանին աջակցություն տրամադրելու այլ տարբերակներ, այդ թվում՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով։

«Ընթացիկ ֆինանսական տարում դա մոտ 77 միլիոն է, ինչը գրեթե երկու անգամ ավելի է, քան ընդամենը երկու տարի առաջ։  Այդ միջոցները կուղղվեն Հայաստանի կայունությանն այնպիսի հարցերում, ինչպիսիք են կլիման և պարենային անվտանգությունը, ինչպես նաև Հայաստանին մեկուսացումից հանելուն», - ասել է Քիմը։ 

Հայերեն English Español Français Русский

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն ոչ-ոքի խաղաց «Զիմբրու»-ի հետ

Ոստիկանությունը հայտնաբերել և ձերբակալել է Էրեբունիում ողբերգական ելքով կրակոցների միջադեպին մասնակցելու մեջ կասկածվող երկու հետախուզվողի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկ»-ն արտագնա խաղում զիջեց «Դեբրեցեն»-ին

Գերմանիայում ձերբակալել են բանկի աշխատակցին դանակահարած հանցագործին

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են «Էրազմուս Մունդուս» ծրագրի հայ ուսանողների հետ

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

Վաշինգտոնը պետք է վերանայի իր մոտեցումը Թեհրանի հետ երկխոսության նկատմամբ․ Արաղչի

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ