Աշխարհ

Ուկրաինան 2022 թ. փետրվարից ստացել է գրեթե 90 միլիարդ դոլարի բյուջետային աջակցություն

2 րոպեի ընթերցում

Ուկրաինան 2022 թ. փետրվարից ստացել է գրեթե 90 միլիարդ դոլարի բյուջետային աջակցություն

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի դաշնակից երկրները և միջազգային ֆինանսական կազմակերպությունները 2022 թ․ փետրվարին Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների ընթացքում Կիևին են տրամադրել գրեթե 90 միլիարդ դոլար` բյուջեի աջակցության նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը։

«Ընդհանուր առմամբ, այդ ժամանակահատվածում արտաքին ֆինանսավորումը կազմում է 89,6 միլիարդ դոլար: 2024 թվականին պետական ​​բյուջեն արդեն ստացել է 16 միլիարդ դոլարի միջազգային օժանդակություն», - հայտարարել է ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն։

Նա այս մասին հայտնել է Մեծ յոթնյակի երկրների ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների, Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Եվրոպական հանձնաժողովի և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ղեկավարության հետ առցանց հանդիպման ժամանակ։

Մարչենկոն նաև հանդիպման մասնակիցներին հաշվետվություն է ներկայացրել Ուկրաինայի կառավարության քայլերի մասին, որոնք  ուղղված են երկրի ֆինանսական կայունության ապահովմանը։ Մասնավորապես, Մարչենկոն նշել է հարկերը բարձրացնելու որոշումը՝ ռազմական ծախսերի համար լրացուցիչ միջոցներ հայթայթելու նպատակով։ Բացի այդ, նրա խոսքով, Կիևին հաջողվել է 2024 թվականի առաջին վեց ամիսներին հավաքել 55 %-ով ավելի հարկային և մաքսային մուտքեր, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում։

Հանդիպման ժամանակ նախարարը նաև ընդգծել է, որ միջազգային օգնությունը շարունակում է մնալ պատերազմի ժամանակահատվածում Ուկրաինայի ֆինանսական կայունությունը պահպանելու համար կարևոր տարր։ 

Ուկրաինան երկրորդ տարին անընդմեջ բյուջե կազմում է ռեկորդային դեֆիցիտով ՝ հույս ունենալով այդ դեֆիցիտի հիմնական մասը ծածկել արևմտյան գործընկերների օգնության հաշվին։

Ջեյմս Բոնդի դերակատար Ջորջ Լազենբին հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Աշխարհ

Ջեյմս Բոնդի դերակատար Ջորջ Լազենբին հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Մոսկվան չի միջամտում այլ պետությունների ներքին գործերին․ Պատրուշև

Միացյալ Նահանգներ

Մոսկվան չի միջամտում այլ պետությունների ներքին գործերին․ Պատրուշև

Հնդկաստանն ու Չինաստանը պայմանավորվել են աշխատել սահմանամերձ շրջաններից իրենց զորքերի դուրսբերման վերաբերյալ

Չինաստան

Հնդկաստանն ու Չինաստանը պայմանավորվել են աշխատել սահմանամերձ շրջաններից իրենց զորքերի դուրսբերման վերաբերյալ

Շվեդիայի և Ճապոնիայի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցության ամրապնդումը

Աշխարհ

Շվեդիայի և Ճապոնիայի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցության ամրապնդումը

Հարավային Կորեայում հրդեհ է բռնկվել Հյուսիսային Կորեայից ուղարկված աղբով փուչիկների պատճառով

Աշխարհ

Հարավային Կորեայում հրդեհ է բռնկվել Հյուսիսային Կորեայից ուղարկված աղբով փուչիկների պատճառով

Եթովպիայում սողանքների զոհերի թիվ, ըստ ՄԱԿ-ի, կարող է հասնել 500-ի

Աշխարհ

Եթովպիայում սողանքների զոհերի թիվ, ըստ ՄԱԿ-ի, կարող է հասնել 500-ի

Հնդկաստանը սեփական արտադրության կալանիչ հրթիռ է փորձարկել

Աշխարհ

Հնդկաստանը սեփական արտադրության կալանիչ հրթիռ է փորձարկել

Թայվանում թայֆունը 3 մարդու կյանք է խլել, խորտակված բեռնանավի անձնակազմի անդամներն անհետ կորած են

Չինաստան

Թայվանում թայֆունը 3 մարդու կյանք է խլել, խորտակված բեռնանավի անձնակազմի անդամներն անհետ կորած են

Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան

Ռուսաստան

Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան

ՀԱՄԱՍ-ը Նեթանյահուին մեղադրել է հրադադարի շուրջ գործարք չկամենալու մեջ

Մերձավոր Արևելք

ՀԱՄԱՍ-ը Նեթանյահուին մեղադրել է հրադադարի շուրջ գործարք չկամենալու մեջ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում