Աշխարհ

Ջեյմս Բոնդի դերակատար Ջորջ Լազենբին հայտարարել է կարիերան ավարտելու մասին

1 րոպեի ընթերցում

Ջեյմս Բոնդի դերակատար Ջորջ Լազենբին հայտարարել է կարիերան ավարտելու մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավստրալացի դերասան Ջորջ Լազենբին, ով խաղացել է Ջեյմս Բոնդի դերը «Նորին մեծության գաղտնի ծառայության մասին» ֆիլմում, 84 տարեկանում հայտարարել է կինոդերասանի կարիերան ավարտելու մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կինոդերասանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Սա հեշտ որոշում չէր, բայց ժամանակն է հայտարարել աշխատանքից հեռանալու մասին: Հետևաբար, ես այսօրվանից այլևս չեմ զբաղվի դերասանությամբ կամ հրապարակային ելույթներով, հարցազրույցներով կամ ինքնագրեր ստորագրելով: Զվարճալի զբոսանք էր, բայց ծերանալը…», - գրել է Լազենբին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում