Ռուսաստան

Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան

1 րոպեի ընթերցում

Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ԲելՏԱ» գործակալությունը։

Նշվում է, որ պլանավորված են բանակցություններ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ տարբեր ձևաչափերով։ Երկու երկրների ղեկավարները կքննարկեն «ռուս-բելառուսական հարաբերությունների զարգացման հրատապ հարցեր, միութենական նախագծերի խթանման, տարածաշրջանային անվտանգության թեմաների և միջազգային օրակարգի այլ հարցեր»:

Հուլիսի 13-ին Լուկաշենկոն հայտարարել էր, որ նախատեսում է իր ռուսաստանցի  պաշտոնակից Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի վերաբերյալ հետագա գործողությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում