Հնդկաստանը սեփական արտադրության կալանիչ հրթիռ է փորձարկել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանը հուլիսի 24-ին  իրականացրել է սեփական արտադրության Advansed Area Defense (AD) կալանիչ հրթիռի հաջող փորձարկումներ՝ երկրի հակահրթիռային պաշտպանության ազգային համակարգի ստեղծման երկրորդ փուլի շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է The Times of India պարբերականը։

Նշվում է, որ ըստ Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպության (DRDO)՝ կալանիչ հրթիռը հաջողությամբ խոցել է թիրախը, որը նմանակում էր մեծ հեռահարության բալիստիկ հրթիռի։ 

Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը շնորհավորել է հրթիռը մշակողներին հաջող փորձարկումների կապակցությամբ։ 

«Նրանք կրկին ցուցադրել են Հնդկաստանի հնարավորությունները հակահրթիռային պաշտպանության բնագավառում», - հայտարարել է գերատեսչության ղեկավարը։

AD-ն մեծ հեռահարության երկաստիճան, պինդ վառելիքով կալանիչ հրթիռ է, որը նախատեսված է հավանական հակառակորդի բալիստիկ հրթիռների, ինչպես նաև  ինքնաթիռների ոչ մթնոլորտային և ներմթնոլորտային կալանման համար։

Հնդկաստանը ստեղծում է հակահրթիռային պաշտպանության համակարգ, որը ունակ է ոչնչացնելու մինչև 5 000 կմ հեռահարությամբ բալիստիկ հրթիռներ:

Հայերեն Français Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար