Կայունացման և զարգացման եվրասիական ֆոնդը 200 միլիոն դոլար կտրամադրի ՀՀ-ին Քաջարանի թունելի շինարարության համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կայունացման և զարգացման եվրասիական ֆոնդը 200 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանի Հանրապետությանը Քաջարանի թունելի շինարարության համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության հուլիսի 25-ի նիստին նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նա նշեց, որ նախագծով նախատեսվում է իրականացնել Քաջարանի թունելի (երկարությունը՝ շուրջ 7.0 կմ) կառուցման և գոյություն ունեցող Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման շուրջ 4 կմ (Քաջարանի թունելի մուտք - Սիսիան-Քաջարան նախատեսվող նոր ճանապարհահատվածի խաչմերուկ) երկարությամբ հատվածի վերակառուցման աշխատանքները: 

«Թունելը նախագծվել է միջազգային չափորոշիչներին համապատասխան՝ ապահովված լուսավորության, օդափոխության, հակահրդեհային ժամանակակից համակարգերով։ Արդիական լուծումներ են տրվել կապի, ազդանշանային համակարգերի, արտակարգ իրավիճակների կայանների, էլեկտրոնային ճանապարհային նշանների, ռադիոկայանների և մոնիթորինգային այլ համակարգերի գործարկման համար։ Կլինի ասֆալտբետոնե ծածկով թունելի երթևեկելի մասը, երկու գոտի՝ 9 մետր լայնությամբ։ Ճանապարհի եզրերին կլինեն քայլուղիներ, ինչպես նաև առաստաղում տեղադրված կլինի խողովակ, որը կապահովի օդափոխության համակարգի աշխատանքը»,- ասաց Սանոսյանը։

Նախարարը նաև տեղեկացրեց, որ թունելի կառուցման համար նախատեսված է 6 տարի։

«Այս ծրագրի իրականացման արդյունքում ճանապարհը կկրճատվի շուրջ 14 կիլոմետրով, 50 կմ ժամ արագության փոխարեն ավտոմեքենաները կանցնեն 80 կմ ժամ արագությամբ, տևողությունը կկրճատվի մոտ 40 րոպեով»,- եզրափակեց Սանոսյանը։ 

Հայերեն Français Русский 中文

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում