Սպիտակ-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է մեկ մարդ, երեքի վիճակը ծանր է
1 րոպեի ընթերցում
![Սպիտակ-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է մեկ մարդ, երեքի վիճակը ծանր է](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/07/25/THSSBuOQahQ4cNs1RifXIZKh3EGqB2tRD07p1nXT.webp)
ԵՐԵՎԱՆ,25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար, ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի հատվածի 2-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ս․, ծնված 2004 թ․) շրջվել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Ա․ Հ․-ի դին և տուժածներ՝ Հ. Ս․-ն (ծնված 2004 թ․), Վ․ Ք․-ն (ծնված 2007 թ.) և Ա․ Ք․-ն (ծնված 2009 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։