Քաղաքականություն

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է «Փրկիր Հայաստանը» (Save Armenia) հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը և ներկայացրել առաքելության գործունեությունը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Այսօր Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հյուրընկալել էր «Փրկիր Հայաստանը» (Save Armenia) հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը՝ դոկտոր Ալվեդա Քինգի գլխավորությամբ։

Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հյուրերին ներկայացրել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության մանդատը և գործունեությունը՝ ընդգծելով առաքելության անկողմնակալ դերը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու գործում», - նշված է գրառման մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում