Եվրոպա

Ակտիվիստների պատճառով Գերմանիայի օդանավակայաններից մեկում թռիչքները դադարել են, Բրիտանիայում 9 հոգու են ձերբակալել

2 րոպեի ընթերցում

Police walk on the day activists of the "Letzte Generation" (Last Generation) protest for a change in climate policy at the Cologne-Bonn airport in Cologne, Germany July 24, 2024. REUTERS/Jana Rodenbusch
Police walk on the day activists of the "Letzte Generation" (Last Generation) protest for a change in climate policy at the Cologne-Bonn airport in Cologne, Germany July 24, 2024. REUTERS/Jana Rodenbusch

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի Քյոլն-Բոնն օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է բոլոր թռիչքներն այն բանից հետո, երբ «Վերջին սերունդ» կլիմայական ակտիվիստների խմբի մի շարք անդամներ իրենց ձեռքերը սոսնձել են թռիչքուղուն՝ խոստանալով, որ «սա դեռ միայն սկիզբն է»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Միևնույն ժամանակ, Բրիտանիայի ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալել է «Just Stop Oil» («Դադարեցրեք նավթի արդյունահանումը») կլիմայական ակտիվիստների խմբի 9 անդամի՝ Հիթրոու օդանավակայանի աշխատանքի խափանումը պլանավորելու համար։ 

Առայժմ հայտնի չէ՝ արդյոք այս երկու ակցիաները համակարգվել են՝ չնայած գերմանական խումբը հայտարարել էր, որ հուլիսի 24-ին բրիտանական օդանավակայանները կլինեն կլիմայական ակտիվիստների թիրախում։ 

Առավոտյան տեղի ունեցած ակցիայից հետո Քյոլն-Բոնն օդանավակայանը վերսկսել է բոլոր թռիչքները։ 

«Այսօր դեռ միայն սկիզբն էր։ Առաջիկա շաբաթներին մենք կկրկնենք սա Գերմանիայում, Եվրոպայում և ամբողջ աշխարհում», - ասել է «Վերջին սերնդի» ակտիվիստներից մեկը։ 

Ակտիվիստները օդանավակայանների աշխատանքի խափանման ևս մի քանի փորձ են արել, որոնք, սակայն, լուրջ միջադեպերի չեն հանգեցրել։ Նորվեգիայում երեք ակտիվիստների ձերբակալել են, երբ նրանք անցք են բացել ցանկապատի մեջ և կարճ ժամանակով հայտնվել Օսլոյի օդանավակայանի թռիչքուղու վրա։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում