Հզոր Թայֆունը շարժվում է Թայվան՝ Ֆիլիպիններում 12 մարդու կյանք խլելուց հետո

1 րոպեի ընթերցում

Streets flood from monsoon rains worsened by offshore typhoon Gaemi on Wednesday, July 24, 2024, in Manila, Philippines. (AP Photo/Joeal Capulitan)

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թայվանում փակվել են գրասենյակները, դպրոցները և զբոսաշրջային վայրերը, քանի որ կղզուն է մոտենում հզոր թայֆուն, որը Ֆիլիպիններում առնվազն 12 զոհի և 600 000 մարդու տեղահանման պատճառ է դարձել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ 

«Գաեմի» թայֆունն արդեն հորդառատ անձրևներ է առաջացրել Թայվանի մեծ մասում, իսկ հուլիսի 24-ի երեկոյան այն արդեն կհասնի Յլան հյուսիսային շրջան։ Ձկնորսական նավերին հրահանգել են վերադառնալ նավահանգիստ, իսկ ինքնաթիռով ճանապարհորդողները շտապել են հեռանալ կղզուց՝ նախքան փոթորկի մոտենալը։ Բազմաթիվ չվերթեր չեղարկվել են։ 

Փոթորկի պատճառով հետաձգվել են նաև Թայվանի օդուժի զորավարժությունները։ 

«Գաեմի» թայֆունը, որը Ֆիլիպիններում կոչել են «Կարինա», այնտեղ ուժգնացրել է սեզոնային մուսսոնային անձրևները։ Հորդառատ անձրևների պատճառով 5 օրվա ընթացքում Ֆիլիպիններում տասից ավելի սողանքներ և հեղեղումներ են տեղի ունեցել։ 600 000 տեղահանվածից 35 000-ը տեղափոխվել է ժամանակավոր ապաստարաններ։ 

Հայերեն English Français

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար