Դատարանի որոշմամբ՝ Իսպանիայի վարչապետը պետք է ցուցմունք տա կնոջ դեմ գործով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը որպես վկա պետք է ցուցմունք տա իր կնոջ՝ Բեգոնյա Գոմեսի դեմ գործով՝ կապված բիզնեսում կապերի հնարավոր օգտագործման և կոռուպցիայի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Դատավորը որպես վկա ցուցմունք տալու համար կանչում է Պեդրո Սանչեսին…. հուլիսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 11:00-ին», - հայտնել է Մադրիդի բարձրագույն դատարանի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ դատավորը կայցելի Մոնկլոա պալատ, որտեղ գտնվում է վարչապետի պաշտոնական նստավայրը՝ լսելու նրա ցուցմունքը։

Ապրիլին իրավաբանական ատյանը հայտնել է Գոմեսի դեմ հետաքննություն սկսելու մասին՝ բիզնեսում կապերն օգտագործելու և կոռուպցիայի կասկածանքով։ Բողոքը ներկայացրել է «Մաքուր ձեռքեր» սինդիկատը, որը խոստովանել է, որ մեղադրանքները հիմնված են մամուլի հրապարակումների վրա։ Ըստ El Confidencial թերթի վարկածի՝ գործը կենտրոնացած է մի քանի մասնավոր ընկերությունների հետ Գոմեսի հարաբերությունների վրա, որոնք միջոցներ և պետական ​​պայմանագրեր են ստացել  կառավարությունից: Դատախազությունը խնդրել է կարճել գործը։

Հետաքննությունն սկսվելուց հետո վարչապետը մի քանի օրով չեղյալ էր հայտարարել իր հասարակական միջոցառումները՝ մտածելու՝ արդյոք շարունակի իր պաշտոնավարումը։ Սանչեսը նաև երկրի աջ և ծայրահեղ աջ քաղաքական ուժերին մեղադրել է Գոմեսի դեմ աննախադեպ հարձակումների մեջ։ Ավելի ուշ Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ չի հեռանա իր պաշտոնից:

Հայերեն Français

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել