Հունաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Սալոնիկի առևտրի միջազգային ցուցահանդեսի տնօրենների խորհրդի նախագահի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սալոնիկի առևտրի միջազգային ցուցահանդեսի (TIF - HELEXPO) տնօրենների խորհրդի նախագահ Տասոս Ձիկասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։ 

Դեսպան Մկրտչյանը գոհունակությամբ արձանագրել է պրն․ Ձիկասի հետ իրենց առաջին հանդիպումից ի վեր Հայաստանի ակտիվ մասնակցությունը HELEXPO-ի տարբեր միջացոռումներին և ցուցահանդեսներին։

ՀՀ դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել 2022թ․ նոյեմբերի 18-20-ին Սալոնիկում կայացած Philoxenia-Hotelia 37-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին Հայաստանին առաջին անգամ որպես տարվա «Պատվավոր երկիր» հրավիրելու համար։ Դեսպան Մկրտչյանն ընդգծել է Սալոնիկի միջազգային ցուցահանդեսում կազմակերպվող միջոցառումներին Հայաստանի ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը, այդ թվում՝ BEYOND նորարական տեխնոլոգիաների, Սալոնիկի գրքի ցուցահանդեսներին և այլ միջոցառումներին։

Պրն․ Տասոս Ձիկասն, իր հերթին, ողջունելով հայկական կողմի հետաքրքրությունը, ներկայացրել է կենտրոնի կողմից կազմակերպվող միջոցառումները՝ հրավիրելով Հայաստանին մասնակցել դրանց։

Քննարկվել են նաև երկկողմ առևտրատնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված մի շարք նախաձեռնություններ։

Հանդիպմանը ներկա են եղել նաև HELEXPO կազմակերպության գործադիր տնօրեն Կիրիակոս Պոզրիկիդիսը և Սալոնիկում ՀՀ պատվո հյուպատոս Ակիս Դագազյանը։

 

Հայերեն English Français Русский

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը

Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա օրերին «անօրինական» ցույցերը կարգելվեն

Իսպանիան և Իտալիան դադարեցրել են փոխադարձ սահմանային վերահսկողությունը