Մարզեր

Հիմնանորոգվում է Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում է Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հիմնանորոգվում է Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ)-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ40+000 - կմ42+000 հատվածը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Հիմնադրամից հայտնում են, որ ճանապարհի երկարությունը 2կմ է։ Հիմնանորոգվող ճանապարհն անցնում է Դիլիջան քաղաքով։

«Շինարարն այս պահին տեղադրում է եզրաքարեր‚ կառուցում մայթեր, կատարվում է առկա ծածկի հեռացում։ Ֆինանսավորումը կատարվում է ՀՀ պետբյուջեից»,-նշված է հաղորդագրության մեջ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում