ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։