Իրավունք

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է վարչական վերահսկողություն

1 րոպեի ընթերցում

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է վարչական վերահսկողություն

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դատարանը բավարարել է ՀՀ քննչական կոմիտեի՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

ՔԿ-ն միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ վարչական հսկողություն խափանման միջոց կիրառելու մասին։

Փաստաբանը նշել է, որ Սարգսյանին արգելվել է երեկոյան 7-ից հետո դուրս գալ, շփվել Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակիցների հետ, այցելել զվարճանքի ու սպասարկման օբյեկտներ, զանգով շփվել որեւէ մեկի հետ։

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը մեղադրվում է խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության և փաստաթղթեր կեղծելու համար։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում