Կոտայքի մարզում կործանված ինքնաթիռը ուսումնամարզական է. ՊՆ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Կոտայքի մարզում վթարված ինքնաթիռը ուսումնամարզական ինքնաթիռ է։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ 

«Հաստատում եմ, վթարված ինքնաթիռը ուսումնամարզական ինքնաթիռ է. պաշտպանության նախարարությունը ցավակցում է զոհված օդաչուների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասաց Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կործանված ինքնաթիռը պատկանում է պաշտպանության նախարարությանը։ 

Հայաստան

Կոտայքի մարզում ինքնաթիռ է կործանվել. նախնական տվյալներով կա 2 զոհ

 

Հայերեն Español ქართული Русский