Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը մնում է իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մասնակիցը և մտադիր է հասնել դրա վերականգնմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին։

«Մենք ունենք համաձայնագիր, որը կնքվել է 2015 թվականին…. ԱՄՆ-ն դուրս եկավ դրանից, ինչի հետևանքով համաձայնագրին վնաս հասցվեց: Մենք առաջվա նման մասնակցում ենք ԳՀՀԾ-ին: ԱՄՆ-ն առայժմ չի կարողացել վերադառնալ ԳՀՀԾ-ին, ուստի նպատակը, որը մենք հետապնդում ենք, 2015 թվականի փաստաթղթի վերականգնումն է: Մենք չենք ձգտում նոր պայմանագրի», - ասել է նա CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որի տեքստը հրապարակվել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում։ 

Իսկ միջուկային զենք մշակելու մասին լրագրող Ֆարիդ Զաքարիայի հարցին ի պատասխան՝ Բաղերի Քանին ասել է, որ միջուկային զենքի արգելման՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ֆաթվան (խմբ.՝ իսլամում ինչ-որ հարցի շուրջ որոշում հոգևոր առաջնորդի կողմից) չի կարող ենթարկվել որևէ փոփոխության։

«Դա Իրանի ղեկավարի՝ Իրանի բարձրագույն կրոնական հեղինակության և միաժամանակ բարձրագույն պետական ​​անձի ֆաթվան է: Ուստի նրա կողմից արձակված հրամաններն ու ֆաթվաները կատարման համար պարտադիր են իշխանության բոլոր մարմինների կողմից, և ոչ ոք չի կարող և չի խախտի դրանք», - ասել է նա։

Բաղերի Քանին նշել է, որ Իրանը «միջուկային հարցում չի պատրաստվում դուրս գալ Միջուկային զենքի չտարածման  պայմանագրից (ՄԶՉՊ)»  և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Իսլամական Հանրապետության միջև ՄԶՉՊ-ի շուրջ երաշխիքների համաձայնագրից:

ԳՀՀԾ-ն Իրանի հետ ստորագրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական «​​հնգյակի» և Գերմանիայի կողմից 2015 թվականին: 2018 թվականին այն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ համաձայնագրից։ ԱՄՆ-ի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը բազմիցս հայտարարել է Վաշինգտոնը միջուկային գործարքին վերադարձնելու պատրաստակամության մասին։ Դրա շուրջ 2021-2022 թթ. Վիեննայում անցկացված բանակցությունները որևէ արդյունք չեն տվել։

Հայերեն Русский

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան