Աշխարհ

Չարլզ III-ը խորհրդարանին ուղղված ուղերձում խոստացել է, որ կառավարությունը կշարունակի աջակցել Կիևին

1 րոպեի ընթերցում

Չարլզ III-ը խորհրդարանին ուղղված ուղերձում խոստացել է, որ կառավարությունը կշարունակի աջակցել Կիևին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը խորհրդարանին ուղղված ուղերձում խոստացել է, որ երկրի նոր կառավարությունը կլինի ՆԱՏՕ-ի հուսալի անդամ, կշարունակի աջակցել Ուկրաինային և կամրապնդի հարաբերությունները եվրոպացի գործընկերների հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը,  այս մասին   հայտնում է The Guardian-ը:

«Կառավարության հավատարմությունը ՆԱՏՕ-ին կմնա անսասան»,- ասել է նա՝ դիմելով նոր խորհրդարանի անդամներին։

Ըստ աղբյուրի՝ Չարլզ III-ը լեյբորիստների կողմից ձևավորված կառավարության անունից նաև խոստացել է լիակատար աջակցություն Ուկրաինային և նշել, որ բրիտանական նոր կառավարությունը առաջատար դեր կխաղա Կիևին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հստակ ուղի տրամադրելու գործում:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում