Տնտեսություն

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալն ու ԱԶԲ գործադիր տնօրենն անդրադարձել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ֆինանսավորմանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալն ու ԱԶԲ գործադիր տնօրենն անդրադարձել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ֆինանսավորմանը

ԵՐԵՎԱՆ,17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հուլիսի 17-ին հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործադիր տնօրենի տեղակալ Լևելին Չարլզ Ռոբերթսի գլխավորած պատվիրակության հետ: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ և ԱԶԲ միջև համագործակցության ընթացիկ հարցերին, մասնավորապես՝ երկրի գործընկերության շրջանակին վերաբերող փաստաթղթի կարգավիճակին և ԱԶԲ տնօրենների խորհրդի կողմից հաստատման հնարավոր ժամկետներին: Նախարարի հարցադրմանն ի պատասխան` գործադիր տնօրենի տեղակալը հայտնել է, որ ԱԶԲ-ի հետ ներկայումս քննարկվող բյուջետային աջակցության ծրագիրը ԱԶԲ տնօրենների խորհրդին կներկայացվի սեպտեմբերին: 

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ԱԶԲ կողմից Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 4՝ Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ֆինանսավորմանը, և նախարարը Հովհաննիսյանը բարձր է գնահատել ԱԶԲ մասնակցությանը ծրագրին՝ նկատի ունենալով, որ հայկական կողմն արդեն իսկ պաշտոնապես դիմել է ԱԶԲ-ին՝ 236 մլն եվրոյի չափով ֆինանսավորում ստանալու նպատակով:  

Նախարար Հովհաննիսյանը կարևորել է նաև ԱԶԲ կողմից Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը՝ նկատելով, որ ԱԶԲ հետ ինչպես նպատակային և բյուջետային աջակցության վարկային ծրագրերի, այնպես էլ տեխնիկական աջակցության գործիքների տեսքով իրականացվող բոլոր նախաձեռնություններն ուղղված են ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի կյանքի կոչմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում