Օմանում մզկիթի մոտ հրաձգության հետևանքով Հնդկաստանի քաղաքացի է զոհվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օմանի մայրաքաղաք Մուսկատում մզկիթի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է Հնդկաստանի մեկ քաղաքացի, ևս մեկը՝ վիրավորվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է այդ երկրում Հնդկաստանի դեսպանությունը:

«Հուլիսի 15-ին Մուսկատ քաղաքում տեղի ունեցած հրաձգության դեպքից հետո Օմանի սուլթանության արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ զոհվել է Հնդկաստանի մեկ քաղաքացի, ևս մեկը՝ վիրավորվել: Դեսպանությունն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում և պատրաստ է տրամադրել օգնություն բոլոր կարիքավորներին»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Օմանի ոստիկանությունը հայտնել էր, որ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ հինգ քաղաքացիական անձ և մեկ ոստիկան, 28 մարդ վիրավորվել է։ Ոստիկանությունը նաև հայտարարել է, որ հարձակվողներից երեքը սպանվել են։ Տեղեկատվության համաձայն՝ զինված անձինք կրակ են բացել մզկիթում հավաքված պակիստանյան համայնքի անդամների, այդ թվում՝ կանանց և երեխաների, ինչպես նաև պատանդներ վերցրել, որոնք ազատ են արձակվել անվտանգության ուժերի կողմից։ Պակիստանյան համայնքի ներկայացուցիչները հավաքվել էին մզկիթում՝ նշելու շիա մահմեդականների սուրբ լուսնային Մուհարրամ ամսվա տոնը։

Հայերեն Русский

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով

Ըմբիշ Վազգեն Թևանյանը դարձավ ԱԱ-ի արծաթե մեդալակիր