«Ֆուկուսիմայում» օգոստոսից ի վեր ավարտվել է թույլ ռադիոակտիվ ջրերի յոթերորդ արտանետումը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Վթարային «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի օպերատորը հայտարարել է անցյալ տարվա օգոստոսից ի վեր դեպի օվկիանոս թույլ ռադիոակտիվ ջրերի յոթերորդ և ընթացիկ տարվա սկզբից երրորդ արտանետման ավարտի մասին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Նախատեսվածի համաձայն՝ արտանետումը սկսվել է հունիսի 28-ին և ավարտվել այսօր: Հերթական անգամ բաց է թողնվել 7846 տոննա ջուր, իսկ անցած տարվա օգոստոսից բաց թողնված ջրի ընդհանուր ծավալը կազմում է 54,7 հազար տոննա։ Կայանի օպերատորը երեք կիլոմետր հեռավորության վրա տեղադրել էր 10 մոնիտորինգային սարքեր, որոնց տվյալների համաձայն՝ տրիտիումի առավելագույն պարունակությունը կազմում է 18 բեկերել մեկ լիտրում։

Անցյալ տարվա օգոստոսին TEPCO ընկերությունը սկսեց օվկիանոս թափել 2011 թվականի վթարի ժամանակ ավերված ռեակտորների սառեցումից հետո մնացած ջուրը։

Ճապոնիայի որոշման պատճառով Չինաստանն արգելել է ճապոնական ծովամթերքի և ձկան ներմուծումն ու վերամշակումը, իսկ Ռուսաստանը նախորդ տարվա հոկտեմբերից ներմուծման սահմանափակումներ մտցրեց ճապոնական ձկնամթերքի վրա։

 

Հայերեն English Русский

Ինչ ազդեցություն կարող է ունենալ Մերձավոր Արևելքի իրավիճակը Հարավային Կովկասի վրա. մեկնաբանում է ամերիկյան Quincy Institute-ի փոխտնօրենը

Բաքուն փորձում է կարգավորել Իրանի հետ հարաբերությունները՝ Հայաստանի հետ կապված ակնկալիքներն իրականացնելու նպատակով. Պետրոսյան

Խաղաղության պայմանագրի նախագծում կային շատ զգայուն թեմաներ, բայց այդ բոլոր հարցերի շուրջ արդեն կա համաձայնություն. Փաշինյանն այցելել է Ատլանտյան խորհուրդ

Չիպերի նախագծման համար անհրաժեշտ գերարդիական մշակումների մի կարևոր մասը կատարվում է Հայաստանում. «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ

Եվրոպական ինդեքսներ - 04/02/25

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 04/02/25

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են - 04/02/25

Նավթի գներն աճել են - 04/02/25

Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ

Փաշինյանն ԱՄՆ կոնգրեսական պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը