Տնտեսություն

2024 թվականին 14 սուբվենցիոն ծրագիր՝ Շիրակի մարզում

2 րոպեի ընթերցում

2024 թվականին 14 սուբվենցիոն ծրագիր՝ Շիրակի մարզում

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը 2024 թվականին հավանություն է տվել Շիրակի մարզից ներկայացված 14 ծրագրի՝ 2 մլրդ 816 մլն 735 հազար դրամ արժողությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որն անցկացվել է մարզի համայնքների ղեկավարների և աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերին, նախորդ տարիներից 2024 թվական տեղափոխված ծրագրերի ընթացքին ու խնդիրներին առնչվող հարցեր։

«Պետություն-համայնք համագործակցության լավագույն միջոց հանդիսացող այս ծրագրերով համայնքները հնարավորություն են ստանում առավել քիչ միջոցներ ծախսելով լուրջ խնդիրներ լուծել, մնում է յուրաքանչյուր պատասխանատու կառույց լինի զգոն, հետևողական և հոգատար։ Սուբվենցիոն ծրագրերի նպատակային, անխոչընդոտ, առանց թերացումների և ժամկետների մեջ իրականացումը մեզ համար առաջնային նշանակություն ունի, քանզի կառավարությունը ջանք չի խնայում համայնքային խնդիրներին օր առաջ լուծում տալու համար»,-նշել է Մուշեղ Մուրադյանը։ 

Մարզպետն անդրադարձել է նաև հետաձգված ծրագրերին, նշել, որ դրանք պետք է քննարկվեն, պետք է կարևորվի ծրագրերի նպատակը, բովանդակությունը, որպեսզի պետության և համայնքի միջոցները ծախսվելուց հետո ակնկալվող արդյունքը սպասվածը լինի։  

      

Արմենուհի Մխոյան

 

Հայաստանը վճռական է խաղաղության հասնելու իր ջանքերում. ՀՀ ԱԳ նախարար

Քաղաքականություն

Հայաստանը վճռական է խաղաղության հասնելու իր ջանքերում. ՀՀ ԱԳ նախարար

Հուլիսի 17-ի միջոցառումների անոնս

Անոնս

Հուլիսի 17-ի միջոցառումների անոնս

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Միացյալ Նահանգներ

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Դեպի Հայաստան և Հայաստանից դրամական փոխանցումները կտրուկ պակասել են

Տնտեսություն

Դեպի Հայաստան և Հայաստանից դրամական փոխանցումները կտրուկ պակասել են

Չնայած տեմպերի դանդաղմանը՝ Հայաստանում հունվար-մայիսին սպասվածից բարձր տնտեսական աճ է գրանցվել․ Համաշխարհային բանկ

Տնտեսություն

Չնայած տեմպերի դանդաղմանը՝ Հայաստանում հունվար-մայիսին սպասվածից բարձր տնտեսական աճ է գրանցվել․ Համաշխարհային բանկ

Մհեր Գրիգորյանը մինչև օգոստոսի 2-ը կլինի արձակուրդում

Հայաստան

Մհեր Գրիգորյանը մինչև օգոստոսի 2-ը կլինի արձակուրդում

ՀՀ ԱԽ քարտուղարը Ուզրա Զեյայի հետ հանդիպմանը ցավակցություն է հայտնել Թրամփի դեմ կատարված մահափորձի ընթացքում ողբերգության համար

Միացյալ Նահանգներ

ՀՀ ԱԽ քարտուղարը Ուզրա Զեյայի հետ հանդիպմանը ցավակցություն է հայտնել Թրամփի դեմ կատարված մահափորձի ընթացքում ողբերգության համար

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռոբերտա Մեցոլային ԵԽ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռոբերտա Մեցոլային ԵԽ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Իրավունք

Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Ucom-ի ֆիքսված ցանցը հասել է  Բյուրեղավան

Մարզեր

Ucom-ի ֆիքսված ցանցը հասել է Բյուրեղավան

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալին

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում