Հայաստան

Մհեր Գրիգորյանը մինչև օգոստոսի 2-ը կլինի արձակուրդում

1 րոպեի ընթերցում

Մհեր Գրիգորյանը մինչև օգոստոսի 2-ը կլինի արձակուրդում

ԵՐԵՎԱՆ,16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը արձակուրդ է գնացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման մեջ:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 9 աշխատանքային օր տևողությամբ և 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 1 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 2-ը ներառյալ»,- նշված է որոշման մեջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում