Սպորտ

Մեկնարկում է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը

1 րոպեի ընթերցում

Մեկնարկում է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկում է սեպտեմբերի 7-ին կայանալիք ՈւԵՖԱ Ազգերի լիգայի Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը ՀՖՖ կայքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան 4 տոմս։ Նույնականացման տվյալները մուտքագրելուց հետո անհրաժեշտ է սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում:

Տոմսերի արժեքներն են՝
Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000-3000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 5000-12000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 10000-16000 դրամ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում