Հայ կի­նո­յի 100-ամ­յա արտադրան­քը՝ մեկ գրքում. կայացել է երկլեզու կատալոգի շնորհանդեսը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում կայացել է «Հայկական կինո 1924-2023» երկլեզու կատալոգի շնորհանդեսը:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կատալոգը հրատարակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Հայ կինո-100» հոբելյանական միջոցառումների շրջանակում: Իրականացնողը Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիան է:

Հրա­տա­րա­կու­թյունը ներկայացնում է հայ կի­նո­յի 100-ամ­յա ար­տադ­րան­քի լիակատար պատ­կե­րը մեկ գրքում` ընդգր­կե­լով Հայաստանում կամ ՀՀ-ի հետ համատեղ արտադր­ված խա­ղար­կա­յին, վավերագ­րա­կան և անիմացի­ոն ֆիլմերի մասին սպա­ռիչ տեղե­կատ­վու­թյուն­: 

Կատալոգի համար աղբյուր է հանդիսացել Հայաստանի ազգային կինոկենտրոնի, «Հայկ» վավերագրական ստուդիայի, Հանրային հեռուստատեսության, ինչպես նաև հայկական անկախ կինոարտադրողների և կինոստուդիաների տրամադրած տեղեկատվությունը:

Ֆիլմերը խմբավորված են ըստ տեսակների (խաղարկային, վավերագրական, անիմացիոն) և արտադրության տարիների՝ այբբենական կարգով: Կա­տա­լո­գում ընդգրկված են ֆիլ­մե­րի հե­տև­յալ տվյալ­նե­րը՝ ան­վա­նու­մը, ար­տադ­րող ստու­դիան, տեսա­կը (նշված է բաժ­նի խո­րագ­րում), ժանրը (եթե նշվել է արտադրողի կողմից), տևո­ղու­թյու­նը` րո­պե­նե­րով, մետ­րա­ժը (ժապավենային ֆիլմերի դեպքում) և մի շարք այլ տեխ­նի­կա­կան տե­ղե­կու­թյուն­ներ, ինչ­պես նա­և նկա­րա­հա­նող խմբի կազ­մը, դերասան­նե­րի ու նրանց մարմ­նա­վո­րած դե­րե­րի անուն­նե­րը և հա­մա­ռոտ ծանոթագրու­թյու­նը բովան­դա­կության մասին (անո­տացիան): Կատալոգն ունի նաև ֆիլմերի անվանումների այբբենական ցանկ:

Հայկական կինոյի կատալոգի առաջին փորձն ար­վել է 60-ական­նե­րի սկզբին հայ կինոյի հիմ­նա­դիր­նե­րից մե­կի` Դանիել Դզնու­նու կող­մից: Այն տա­րի­նե­րին նա կազ­մել էր նա­խորդ 35 տար­վա ար­տադ­րան­քի հիմ­նա­կա­նում հա­վաս­տի ֆիլ­մացանկը, ինչ­պես նա­և հայ կի­նո­յին վե­րա­բերող գրքե­րի և հոդ­ված­նե­րի մատենագիտությունը:

«Հայկական կինո» կատալոգի առաջին եռալեզու (հայերեն-անգլերեն-ռուսերեն) հրատարակությունը լույս է տեսել 2000 թ.-ին Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիայի նախաձեռնությամբ և ներառում էր 1924-1999 թթ. նկարահանված հայկական ֆիլմերը: «Հայկական կինո» կատալոգի երկրորդ հրատարակությունը, որը լույս է տեսել 2009 թ.-ին «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, համալրված էր 2000-2008 թթ. նկարահանված հայկական ֆիլմերով: Այս նոր՝ լրամշակված երկլեզու (հայերեն-անգլերեն) հրատարակությունն ընդգրկում է առավել լիակատար  տեղեկատվություն 1924-2022 թթ․ և մասամբ 2023 թ․ Հայաստանի կինոարտադրության մասին: 

Նախորդ երկու հրատարակության նախաբանի հեղինակն էր կինոգետ, պրոֆեսոր Սուրեն Հասմիկյանը: Ի նշանավորումն հայկական կինոյում մեծ վաստակ ունեցած կինոգետի՝ կազմողները վերահրատարակել են Սուրեն Հասմիկյանի նախաբանը, որում հայ­կա­կան կի­նո­յի ու­ղին, զար­գաց­ման հիմ­նա­կան փու­լերն իմաս­տա­վո­րե­լու փորձ է ար­ված: 

Հայերեն العربية

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը