Կրթություն

Մշա­կու­թա­յին արժեքների փորձաքննություն անցկացնող 9 մասնագետ հավատարմա­գրվել է

1 րոպեի ընթերցում

Մշա­կու­թա­յին արժեքների փորձաքննություն անցկացնող 9 մասնագետ հավատարմա­գրվել է

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման խորհրդի նիստ՝ նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, նիստում քննարկվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հա­վա­­տար­մագրման համար 10 հայտատուի մասնագիտական որակավորման համապա­տաս­­խա­նու­թյան հարցը: 

Ըստ նիստի եզրակացության՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. հուլիսի 10-ի N 983-Ա հրամանով 9 մասնագետի կտրվեն հավատարմագրման վկայագրեր մի շարք ոլորտներում (հայ կերպարվեստ, նվագարաններ, դրամագիտություն և բոնիստիկա, ֆալերիստիկա, զենք և զինվորական հանդերձանք, տեխնիկական միջոցներ և կենցաղային սարքեր, ֆիլատելիա, փոխադրամիջոցներ, գործվածք, հանդերձանք, ասեղնագործություն, ժանեկագործություն, տնայնագործություն և արհեստագործություն, գեղարվեստական մետաղ, գեղարվեստական ապակի և կերամիկա, ժամացույցներ, փայտարվեստ և կահույք,  ձեռագիր ժառանգություն և տպագիր ժառանգություն):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում