Արգենտինան երկրորդ տարին անընդմեջ դարձավ «Copa America»-ի հաղթող

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության չեմպիոնը կրկին Արգենտինան է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ-ում ընթացող մրցաշարի եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին Արգենտինան ու Կոլումբիան: Հանդիպման հիմնական ժամանակում ազգային թիմերից ոչ մեկին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Խաղի 68-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց Լիոնել Մեսին: 

Լրացուցիչ ժամանակում Արգենտինայի համար հաղթական գնդակը խփեց Լաուտարո Մարտինես:

Արգենտինան երկրորդ տարին անընդմեջ դարձավ «Copa America»-ի հաղթող: 

Սա արգենտինացիների 16-րդ գավաթն էր այս մրցաշարում, որը ռեկորդային է մրցաշարի պատմության մեջ:

 

Հայերեն English Français Русский