Երևան

Երևանում սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել

1 րոպեի ընթերցում

Երևանում սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 13-ին ժամը 03:32-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Պուշկինի և Կողբացու փողոցների խաչմերուկում գտնվող սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են հրդեհը բռնկվել է Պուշկինի փողոցում գտնվող սրճարանի բացօթյա հատվածում։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 03:44-ին, մարվել՝ 04:00-ին։ Այրվել են երեք պատուհան և գույքը՝ մասամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում