Ադրբեջանը խուսափում է միջազգային իրավական գործընթացներից. միջազգային իրավունքի մասնագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ միջազգային իրավական գործընթացներում Ադրբեջանն ավելի շատ է պարտվում, քան Հայաստանը, և դրա համար էլ Բաքուն խուսափում է դրանցից՝ փորձելով իր նպատակներին հասնել ռազմաքաղաքական ճանապարհներով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը նման կարծիք է հայտնել Մեդիա կենտրոնում կազմակերպված՝ «Բաքվում պահվող հայ գերիների ճակատագիրն ադրբեջանական դատարաններում» թեմայով քննարկման ժամանակ։ 

Անդրադառնալով Բաքվում իրականացվելիք դատավարական գործընթացներին միջամտելու վերաբերյալ դիտարկմանը՝ Արա Ղազարյանը նշեց, որ կան իրավական գործընթացներ ինչպես Կառավարության, այնպես էլ մասնավոր խմբերի կողմից, որոնք, ամեն դեպքում, իրենց ազդեցությունն ունենում են գործընթացների վրա։

«Եթե մենք վերցնենք վիճակագրական տվյալներն, ապա Ադրբեջանը ավելի շատ է պարտվել իրավական գործընթացներում, քան Հայաստանը։ Դրա համար էլ Ադրբեջանը խուսափում է իրավական գործընթացներից և Հայաստանից պահանջում է հետ վերցնել դիմումները, որովհետև ռազմաքաղաքական դաշտում, բանակցություններում առավելություն ունի, քանի որ մենք ենք պարտվել պատերազմի դաշտում, այլ ոչ թե նրանք, և դա է պատճառը, որ Ադրբեջանը փորձում է հենց ռազմաքաղաքական ճանապարհով հասնել իր նպատակներին»,-նշեց Ղազարյանը՝ հավելելով, որ այս պարագայում Կառավարությունը չի կարող շատ դեպքերում խոսել և անել այն, ինչը կարող են մասնավոր խմբերը։

Նա ափսոսանք հայտեց, որ մասնավոր խմբերը չեն ցուցաբերում այն ակտիվ գործողությունները, որոնք պետք է լինեին։ Արա Ղազարյանը հավելեց, որ այդ ուղղությամբ պետք է լուրջ աշխատանք իրականացվի՝ լինի գանգատների տեսքով, մոնիտորինգային զեկույցների տեսքով և այլն։

«Դրանք պետք է լինեն Կառավարությունից անկախ, որովհետև այն, ինչ Կառավարությունը մինչև հիմա արել է, դրա արձագանքը ևս տեսնում եմ և գնահատում եմ լավ, բայց Կառավարությունը չի կարող անել այն, ինչ մասնավոր խմբերը», -ասաց Արա Ղազարյանը։

 

Հայերեն فارسی Русский

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները